15:54  ,  21 մարտի, 2024

Չավին որակազրկվեց

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին որակազրկվեց Լա Լիգայի երկու խաղով, հաղորդում է AS-ը։

Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի խաղում Չավին մի քանի անգամ բողոքել էր մրցավարին, որ նա չի զգուշացնում կատալոնական թիմի ֆուտբոլիստների դեմ կոպիտ խաղի համար։ 41-րդ րոպեին Չավին դեղին քարտ էր ստացել մրցավարի գործողություններին միջամտելու համար, իսկ մի րոպե անց կարմիր քարտ էր ստացել բղավելու համար։

«Բարսելոնան» այդ խաղում հաղթել էր 3:0 հաշվով։

Չավին բաց կթողնի «Լաս Պալմասի» եւ «Կադիսի» դեմ առաջիկա հանդիպումները։ Նա մարզչական նստարանին կլինի ապրիլի 21-ին «Ռեալի» դեմ խաղում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում