13:22  ,  21 մարտի, 2024

Հայաստան - Կոսովո հանդիպման մրցավարները

Ֆուտբոլի Հայաստանի եւ Կոսովոյի հավաքականների ընկերական հանդիպումը կսպասարկի վրացական մրցավարական անձնակազմը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Հանդիպման մրցավար է նշանակվել Իրակլի Կվիրիկաշվիլին, մրցավարի օգնականներ՝ Դավիդ Չիգոգիձեն և Իրակլի Կակաբաձեն: Չորրորդ պաշտոնյան կլինի Զավեն Հովհաննիսյանը:

Հայաստան - Կոսովո հանդիպումը տեղի կունենա մարտի 22-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով