00:26  ,  21 մարտի, 2024

Հենրիխ Մխիթարյան․ Որդիս 4 տարեկան է, բայց արդեն տանը խաղում է ֆուտբոլ

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Իտալիայի Ա Սերիայի առաջատար Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ակումբային յութուբյան ալիքի FROG TALKS շարքի եթերում «Ինտերի» եւ Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անդրեա Ռանոկիայի հետ զրույցում պատմել  է, որ 4-ամյա որդին ֆուտբոլիստ դառնալու մտադրություն ունի։

«Միշտ ասել եմ, որ կարիերաս ավարտելուց հետո ցանկանում եմ մնալ Միլանում, բայց որդիս ֆուտբոլ է խաղում։ Ամեն ինչ կախված է դրանից։ Որդիս 4 տարեկան է, բայց արդեն տանը խաղում է ֆուտբոլ։ Թիմի հետ եմ մարզվում, հետո տանը որդուս հետ եմ մարզվում։ Որդիս կարող է Միլանում սկսել մարզվել։ Դուստրս 8 ամսական է։

Ֆուտբոլային մարզիչ դառնալու ցանկություն չունեմ։ Ես արդեն իմ ժամանակն անցկացրել խաղադաշտում։ Մարզչական աշխատանքն ավելի շատ ժամանակ է պահանջում, վերլուծություն, խաղացողների հետ քննարկումներ։ Ոչ, չեմ ցանկանում։ Գուցե, սպորտային տնօրենի աշխատանքն ավելի հնարավոր է»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը։

35-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն «Ինտերի» հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս