20:52  ,  20 մարտի, 2024

Մայամի․ Էլինա Ավանեսյանի հաղթական մեկնարկը

Աշխարհի 65-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց ԱՄՆ-ի Մայամի քաղաքում անցկացվող WTA-1000 մրցաշարում։ 21-ամյա հայ թենիսիստուհին առաջին շրջանում մրցեց աշխարհի 94-րդ ռակետ, 19-ամյա ռուսաստանցի Էրիկա Անդրեեւայի հետ եւ առավելության հասավ երեք սեթում՝ 6:0, 3:6, 6:1 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 39 րոպե։

Էլինա Ավանեսյանի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 6-րդ ռակետ, 29-ամյա թունիսցի Օնս Ժաբերը, որն ազատ էր առաջին շրջանում։

Մայամիի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8,9 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով