11:55  ,  20 մարտի, 2024

Ուգոչուկվու Իվուն չի օգնի Հայաստանի թիմին Կոսովոյի և Չեխիայի հետ հանդիպումներում

Ուգոչուկվու Իվուն չի մասնակցի Կոսովոյի և Չեխիայի հետ հանդիպումներին, հաղորդում է ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջը։

Իվուն մարտի 19-ին է ժամանել հավաքականի ճամբար, անցկացրել թեթև մարզում և հանձնել բժշկական թեստեր: Հաշվի առնելով, որ Իվուն քառագլուխ մկանի վնասվածքի պատճառով գտնվում է ֆունկցիոնալ ոչ բավարար մարզավիճակում, ազգային հավաքականի մարզչական շտաբը որոշել է Իվուին չընդգրկել առաջիկա երկու հանդիպումներին պատրաստվող ֆուտբոլիստների հայտացուցակում:

Նրա փոխարեն ազգային հավաքական է հրավիրվել Հայաստանի Մ-21 հավաքականի և «Վանի» կիսապաշտպան Էդգար Փիլոյանը:

Հայաստանի հավաքականը մարտի 22-ին կընդունի Կոսովոյի թիմին, մարտի 26-ին կհյուրընկալվի Չեխիայի հավաքականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով