16:24  ,  19 մարտի, 2024

«Գրանադան» հեռացրեց գլխավոր մարզիչին

Իսպանական «Գրանադան» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրեց ուրուգվայցի Ալեքսանդր Մեդինային։

«Ակումբը շնորհակալություն է հայտնում Մեդինային նվիրվածության համար եւ մաղթում պրոֆեսիոնալ հաջողություններ ապագայում»,- նշվում է ակումբի հաղորդագրությունում։

Ալեքսանդր Մեդինան «Գրանադան» գլխավորել էր 2023թ․ փետրվարին։ Մինչեւ այդ նա աշխատել էր միայն հարավամերիկյան թիմերի հետ։

Ալեքսանդր Մեդինային փոխարինել է իսպանացի Խոսե Ռամոն Սանդովալը, որը 2022-ին իսպանական «Ֆուենլաբրադայից» հեռանալուց հետո չուներ մարզչական աշխատանք։

Իսպանիայի առաջնության 28 տուրից հետո «Գրանադան» 14 միավորով նախավերջին տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English