10:34  ,  19 մարտի, 2024

Աչերբի․ Երբեք ոչ մի ռասիստական բառ չեմ ասել

Միլանի «Ինտերի» պաշտպան Ֆրանչեսկո Աչերբին հերքել է մեղադրանքը, թե ռասիստական բնույթի արտահայտություն է արել «Նապոլիի» բրազիլացի խաղացող Ժուան Ժեսուսի հասցեին։ Աչերբին հեռացվել է Իտալիայի հավաքականի հայտացուցակից։

«Ես երբեք ոչ մի ռասիստական բառ չեմ ասել, ես շատ հանգիստ եմ։ Ես ֆուտբոլ եմ խաղում արդեն 20 տարի եւ գիտեմ, թե ինչ եմ ասում։ Շատ բան է տեղի ունենում խաղադաշտում, շատ բան կարելի է ասել հանդիպման ժամանակ։ Աշխարհում պետք է չլինի ռասիզմ։  Ափսոսում եմ, որ ստիպված եմ լքել հավաքականը»,- Աչերբիի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

«Ինտերն» ու «Նապոլին» հանդիպել էին Իտալիայի առաջնության 29-րդ տուրում մարտի 17-ին։ Աչերբին ու Ժեսուսը վիճաբանություն էին ունեցել խաղադաշտում։ Հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում