09:30  ,  19 մարտի, 2024

«Բորուսիան» կփորձի գնել Ջեյդոն Սանչոյի տրանսֆերը

Դորտմունդի «Բորուսիան» կփորձի ամռանը ձեռք բերել անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի տրանսֆերն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից», հաղորդում է Sky Germany-ն։

Ակումբներն այժմ քննարկում են հնարավոր գործարքի ֆինանսական պայմանները։ 23-ամյա ֆուտբոլիստը եւս ցանկանում է մնալ «Բորուսիայում»։

Ջեյդոն Սանչոն այս տարվա հունվարին է վերադարձել «Բորուսիա»՝ կնքելով կես տարվա վարձակալության պայմանագիր։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս