Ֆրանսիայի առաջնության 26-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Մոնպելիեին»։ Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը հաղթեց 6:2 հաշվով։
Փարիզյան թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։
ՊՍԺ-ն 59 միավորով առաջատարն է եւ 12 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Բրեստից»։ «Մոնպելիեն» 14-րդն է՝ 26 միավոր։
Ֆրանսիայի առաջնություն, 26-րդ տուր
«Մոնպելիե» - ՊՍԺ՝ 2:6
Արնո Նորդեն, 30, Տեժի Սավանիե, 45+2, 11մ – Վիտինյա, 14, Կիլիան Մբապե, 22, 50, 63, Լի Կան Ին, 53, Նունու Մենդեշ, 89
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում