22:58  ,  17 մարտի, 2024

Հայաստանի թիմում Հովհաննես Համբարձումյանին կփոխարինի Դավիդ Դավիդյանը

«Նոայի» պաշտպան Հովհաննես Համբարձումայնը վնասվածքի պատճառով լքել է Հայաստանի հավաքականի մարզումային ճամբարը, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։

Հովհաննես Համբարձումյանը հավաքին միացել էր վնասվածքով։ Բուժզննումից հետո պարզ է դարձել, որ վնասվածքը լուրջ է և նա չի կարողանա մասնակցել առաջիկա հանդիպումներին։

Հովհաննես Համբարձումյանի փոխարեն հավաքականին կմիանա  «Փյունիկի» խաղացող Դավիդ Դավիդյանը։

Հայաստանի հավաքականը մարտի 17-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի ղեկավարությամբ սկսել է նախապատրաստությունն առաջիկա ընկերական հանդիպումներին։

Հայաստանի հավաքականը մարտի 22-ին կընդունի Կոսովոյի թիմին, մարտի 26-ին կհյուրընկալվի Չեխիայի հավաքականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով