Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 29-րդ տուրում «Տոտենհեմը» հյուրընկալվեց «Ֆուլհեմին» եւ պարտություն կրեց 0:3 հաշվով։
«Ֆուլհեմի» կազմում դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Ռոդրիգո Մունիսը։ Աչքի ընկավ նաեւ սերբ կիսապաշտպան Սաշա Լուկիչը։
«Տոտենհեմը» (28 խաղ) 53 միավորով 5-րդն է, «Ֆուլհեմը» (29 խաղ) 12-րդն է՝ 38 միավոր։
Անգլիայի առաջնություն, 29-րդ տուր
«Ֆուլհեմ» - «Տոտենհեմ»՝ 3:0 (տեսանյութ)
Ռոդրիգո Մունիս, 42, 61, Սաշա Լուկիչ, 49
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում