00:26  ,  16 մարտի, 2024

Բունդեսլիգա․ Սարգիս Ադամյանի գոլը (տեսանյութ)

Ֆուտբոլի Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության 26-րդ տուրի մեկնարկային խաղում «Քյոլնը» հյուրընկալել է «ՌԲ Լայպցիգին»։ Առաջին խաղակեսից հետո հաշիվը հավասար է՝ 1:1:

15-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց հյուրերի հոլանդացի կիսապաշտպան Սիմոնսը (տեսանյութ

18-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Քյոլնի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը (տեսանյութ

Ընդմիջում է։

Սարգիս Ադամյանը նախորդ անգամ գոլի հեղինակ էր դարձել 2023թ․ օգոստոսին Գերմանիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչի խաղում։ «Քյոլնը» 3:1 հաշվով հաղթել էր «Օսնաբրյուկին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով