00:21  ,  16 մարտի, 2024

«Արարատի» ֆուտբոլիստը կոտրվածք է ստացել եւ կվիրահատվի

Երեւանի «Արարատի» խաղացող Արմեն Նահապետյանը Գյումրիի «Շիրակի» դեմ Հայաստանի առաջնության 25-րդ տուրի տնային խաղում անրակի կոտրվածք է ստացել եւ կվիրահատվի, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ 

24-ամյա կիսապաշտպանը փոխարինվել էր 19-րդ րոպեին։ «Արարատը» «Շիրակին» հաղթել էր 2:0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում