12:35  ,  15 մարտի, 2024

Նաիր Տիկնիզյանը չի միանա Հայաստանի հավաքականին

Ռուսաստանի գավաթի խաղարկության խաղում ստացած վնասվածքի պատճառով Մոսկվայի «Լոկոմոտիվի» եզրային պաշտպան Նաիր Տիկնիզյանն այս ամիս չի միանա Հայաստանի հավաքականին, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։

«Լոկոմոտիվը» Ռուսաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում հետխաղային 11-մետրանոցներով պարտվել էր «Բալտիկային»՝ 6:7:

Հիմնական ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով։ Արդեն երրորդ րոպեին հանդիպմանը հաշիվը բացել էր Նաիր Տիկնիզյանը։ 60-րդ րոպեին նա վնասվածքի պատճառով փոխարինվել էր։ Թիմերի առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 2:2:

Հայաստանի հավաքականը կսկսի նախապատրաստությունը Կոսովոյի եւ Չեխիայի թիմերի դեմ ընկերական հանդիպումներին մարտի 17-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով