23:23  ,  11 մարտի, 2024

Արթուր Միրանյանի 50-րդ գոլը

«Նոայի» հարձակվող Արթուր Միրանյանն իր 50-րդ գոլն է խփել պաշտոնական մրցումներում, հաղորդում է Հայաստանի Պրեմիեր լիգայի ֆեյսբուքյան էջը։

Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Արթուր Միրանյանը գրավեց «Արարատ-Արմենիայի» դարպասը։

Գոլերից 45-ը Միրանյանը խփել է  Հայաստանի առաջնություններում, 2-ը՝ Հայաստանի գավաթի խաղարկությունում, 3-ը՝ եվրագավաթային մրցաշարերում։

«Նոան» «Արարատ-Արմենիային» պարտվել էր 2:3 հաշվով եւ դուրս մնացել պայքարից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում