19:54  ,  8 մարտի, 2024

«Ուրարտուի» սենսացիոն պարտությունը (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 24-րդ տուրում չեմպիոն եւ գավաթակիր «Ուրարտուն» ընդունեց հետնապահ «Վեստ Արմենիային» եւ պարտություն կրեց 1:2 հաշվով։

48-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ուրարտուի» հարձակվող Գեւորգ Տարախչյանը։

55-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց ռուսաստանցի հարձակվող Զախար Տարասենկոն։

Հյուրերի հաղթական գոլը խփեց Ուկրաինան ներկայացնող հարձակվող Չիդերա Օպարաոչան։

«Ուրարտուն» 36 միավորով չորրորդն է, «Վեստ Արմենիան» վերջինն է՝ 21 միավոր։

Հայաստանի առաջնություն, 24-րդ տուր

«Ուրարտու» - «Վեստ Արմենիա»՝ 1:2

Գեւորգ Տարախչյան, 48 - Զախար Տարասենկո, 55, Չիդերա Օպարաոչա, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով