01:28  ,  8 մարտի, 2024

Օլ․ վարկանիշային մրցաշար․ Գուրգեն Մադոյանի երկրորդ հաղթանակը

Իտալիայում շարունակվող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում երկրորդ հաղթանակը տարավ Հայաստանի ներկայացուցիչ Գուրգեն Մադոյանը։

71 կգ քաշային կարգում նա մենամարտեց իսպանացի Սերխիո Մարտինեսի հետ եւ հաղթեց 4։1 հաշվով, հաղորդում է ՀԲՖ-ի ֆեյսբուքյան էջը։

Գուրգեն Մադոյանը դուրս եկավ 1/8 եզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English