02:41  ,  7 մարտի, 2024

Օլ․ վարկանիշային մրցաշար․ Դավիթ Չալոյանը պարտվեց մեկնարկում

Իտալիայում ընթացող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարի +92 կգ քաշային կարգի մեկնարկային մենամարտում պարտություն կրեց Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը։ Նրա մրցակիցը կանադացի Ալեքսիս Բարիերեն էր, որը հաղթեց 4:1 հաշվով։

Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակով են մեկնարկել 51 կգ  քաշային  Ռուդոլֆ Գարբոյանը, 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանն ու 80 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: 

Կանանց մրցաշարում 54 կգ քաշային Տաթեւիկ Խաչատրյանը եւ 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը պարտվել են եւ դուրս մնացել պայքարից։

Օլիմպիական ուղեգրեր կնվաճեն կիսաեզրափակիչ դուրս եկած բռնցքամարտիկները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English