Գլազգոյում (Շոտլանդիա) անցկացվող աթլետիկայի աշխարհի ձմեռային առաջնությունում աշխարհի ռեկորդ է գրանցվել կանանց 60 մետր արգելավազքում։
Բահամյան կղզիների ներկայացուցիչ Դեւին Չարլթոնը մրցատարածությունն անցել է 7,65 վայրկյանում։
Որակավորման փուլում նա գրավել էր 7-րդ տեղը 7,93 վայրկյան արդյուքնով։
Նախորդ համաշխարհային ռեկորդը նույնպես պատկանում էր Դեւին Չարլթոնին՝ 7,67 վայրկյան։
Սա երկրորդ համաշխարհային ռեկորդն է Գլազգոյում անցկացվող աշխարհի առաջնությունում։
Կանանց 400 մետր վազքում մարզադահլիճների համար ռեկորդ էր սահմանել հոլանդացի Ֆեմկե Բոլը, որը տիտղոսը նվաճել էր 49,17 վայրկյան արդյունքով։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում