11:17  ,  5 մարտի, 2024

«Արսենալի» բացառիկ նվաճումը անգլիական ֆուտբոլում

Լոնդոնի «Արսենալը Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի արտագնա խաղում «Շեֆիլդ Յունայթեդին» 6:0 հաշվով հաղթելու շնորհիվ ռեկորդ է սահմանել։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը անգլիական ֆուտբոլի պատմության մեջ միակն է, որին հաջողվում է երեք անընդմեջ արտագնա խաղում հաղթել 5+ գոլերի տարբերությամբ։

Նախորդ երկու արտագնա հանդիպումներում էլ «Արսենալը» 6:0 հաշվով հաղթել էր «Վեստ Հեմին», 5:0 հաշվով՝ «Բարնլիին»։

Պրեմիեր լիգայի 27 տուրից հետո «Արսենալը» 61 միավորով երրորդն է։ Առաջատարը «Լիվերպուլն» է՝ 63 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթին» ունի 62 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում