11:17 5 մարտի, 2024Լոնդոնի «Արսենալը Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի արտագնա խաղում «Շեֆիլդ Յունայթեդին» 6:0 հաշվով հաղթելու շնորհիվ ռեկորդ է սահմանել։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը անգլիական ֆուտբոլի պատմության մեջ միակն է, որին հաջողվում է երեք անընդմեջ արտագնա խաղում հաղթել 5+ գոլերի տարբերությամբ։
Նախորդ երկու արտագնա հանդիպումներում էլ «Արսենալը» 6:0 հաշվով հաղթել էր «Վեստ Հեմին», 5:0 հաշվով՝ «Բարնլիին»։
Պրեմիեր լիգայի 27 տուրից հետո «Արսենալը» 61 միավորով երրորդն է։ Առաջատարը «Լիվերպուլն» է՝ 63 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթին» ունի 62 միավոր։
This Premier League title race pic.twitter.com/MqB1lTgJrq
— Premier League (@premierleague) March 4, 2024
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.