13:24  ,  4 մարտի, 2024

Տիգրան Խաչիյանը «Խիմկիից» տեղափոխվեց «Արարատ-Արմենիա»

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի կենտրոնական պաշտպան Տիգրան Խաչիյանը մերձմոսկովյան «Խիմկիից» տեղափոխվել է Երեւանի «Արարատ-Արմենիա»։

Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ֆուտբոլային գործակալ Հրաչյա Ղամբարյանը։

19-ամյա ֆուտբոլիստը «Խիմկիի» համակարգում էր 2022թ․ հուլիսից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով