Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» ընդունեց Սեւիլիայի «Բետիսին»։
Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը հաղթեց 2:1 հաշվով։
8-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց «Բետիսի» պորտուգալացի դարպասապահ Ռույ Սիլվան։ «Աթլետիկոյի» հաղթական գոլը 44-րդ րոպեին խփեց իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան։
«Աթլետիկոն» 55 միավորով չորրորդն է, «Բետիսը» 6-րդ տեղում է՝ 42 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 27-րդ տուր
«Աթլետիկո Մադրիդ» - «Բետիս»՝ 2:1 (տեսանյութ)
Ռույ Սիլվա, 8, ինքնագոլ, Ալվարո Մորատա, 44 - Վիլյամ Կարվալյու, 62
Չիրացրած 11մ՝ Ալվարո Մորատա («Աթլետիկո»), 28
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում