19:59  ,  3 մարտի, 2024

«Արարատն» ուժեղ էր ԲԿՄԱ-ից (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 23-րդ տուրում «Արարատը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց ԲԿՄԱ-ին եւ հաղթեց 1:0 հաշվով։

56-րդ րոպեին 11-մետրանոցից բանակայինների դարպասը գրավեց նիգերիացի հարձակվող Ռանսոմ Իբեհը։

«Արարատը» 30 միավորով 6-րդ տեղում է, ԲԿՄԱ-ն 7-րդն է՝ 22 միավոր։

Հանդիպումից առաջ տեղի ունեցավ լուսահոգի Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակին նվիրված ֆուտբոլի համաբանակային հուշամրցաշարի բացման արարողությունը։

Հայաստանի առաջնություն, 23-րդ տուր

«Արարատ» - ԲԿՄԱ՝ 1:0

Ռանսոմ Իբեհ, 56, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով