17:03  ,  2 մարտի, 2024

«Նոան» հաղթեց «Ալաշկերտին», «Շիրակն»՝ «Ուրարտուին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Նոան» հյուրընկալվեց «Ալաշկերտին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

51-րդ րոպեին աչքի ընկավ հարձակվող Արթուր Միրանյանը։

73-րդ րոպեին հեռացվեց «Նոայի» սենեգալցի կիսապաշտպանԱլֆրեդ Նդիայեն։

10 ֆուտբոլիստներով «Նոան» կարողացավ պահել հաղթական հաշիվը, ավելացված ժամանակում էլ կրկնապատկեց առավելությունը հարձակվող Էդգար Մովսեսյանի գոլի շնորհիվ եւ 49 միավորով հավասարվեց առաջատար «Փյունիկին», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Ալաշկերտը» 35 միավորով 5-րդն է։

Օրվա մյուս խաղում չեմպիոն եւ գավաթակիր Երեւանի «Ուրարտուն» Գյումրիում մրցեց «Շիրակի» հետ եւ պարտություն կրեց 0:1 հաշվով։

55-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ կոտդիվուարցի կիսապաշտպան Մորի Կոնեն։

Ավելացված ժամանակում «Շիրակի» դարպասին նշանակված 11-մետրանոցը չկարողացավ իրացնել ռուսաստանցի կիսապաշտպան Լեոն Սաբուան։ Գնդակը հետ մղեց սերբ դարպասապահ Դարկո Վուկաշինովիչը։

«Ուրարտուն» չորրորդ տեղում է՝ 36 միավոր։ «Շիրակը» 8-րդն է՝ 19 միավոր։

Հայաստանի առաջնություն, 23-րդ տուր

«Ալաշկերտ» - «Նոա»՝ 0:2

Արթուր Միրանյան, 51, Էդգար Մովսեսյան, 90+6

Հեռացում՝ Ալֆրեդ Նդիայե («Նոա»), 73

«Շիրակ» - «Ուրարտու»՝ 1:0

Մորի Կոնե, 55

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում