01:28  ,  29 փետրվարի, 2024

«Չելսին» քառորդ եզրափակիչում է (տեսանյութ)

Լոնդոնի «Չելսին» դուրս եկավ ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։

Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը մրցեց «Լիդս Յունայթեդի» հետ եւ հաղթեց 3:2 հաշվով։

Դաշտի տերերից աչքի ընկան սենեգալցի հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը, ուկրաինացի կիսապաշտպան Միխայիլ Մուդրիկը եւ անգլիացի կիսապաշտպան Քոնոր Գալագերը։

Հյուրերից դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Մատեո Ջոզեֆը։

Անգլիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Չելսի» - «Լիդս Յունայթեդ»՝ 3:2

Նիկոլաս Ջեքսոն, 15, Միխայիլ Մուդրիկ, 37, Քոնոր Գալագեր, 90+1 - Մատեո Ջոզեֆ, 8,  59

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով