«Մանչեսթեր Սիթիի» 23-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը Անգլիայում 2022թ․ հուլիսին նորամուտից հետո մասնակցել է 83 հանդիպման եւ խփել է 79 գոլ։ Նրանից հետո նույն ժամանակահատվածում երկրորդ ցուցանիշն ունի «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը, որն Անգլիայում անցկացրած առաջին 83 խաղից հետո ունեցել է 49 գոլ, հաղորդում է Opta Sport-ը։
Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» 6:2 հաշվով հաղթել է «Լուտոն Թաունին», Էրլինգ Հոլանդը դարձել է 5 գոլի հեղինակ՝ կրկնելով «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող Ջորջ Բեսթի ռեկորդը գավաթային մեկ խաղում խփած գոլերի քանակով։
Էրլինգ Հոլանդի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում