10:42 28 փետրվարի, 2024«Մանչեսթեր Սիթիի» 23-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը Անգլիայում 2022թ․ հուլիսին նորամուտից հետո մասնակցել է 83 հանդիպման եւ խփել է 79 գոլ։ Նրանից հետո նույն ժամանակահատվածում երկրորդ ցուցանիշն ունի «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը, որն Անգլիայում անցկացրած առաջին 83 խաղից հետո ունեցել է 49 գոլ, հաղորդում է Opta Sport-ը։
Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» 6:2 հաշվով հաղթել է «Լուտոն Թաունին», Էրլինգ Հոլանդը դարձել է 5 գոլի հեղինակ՝ կրկնելով «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող Ջորջ Բեսթի ռեկորդը գավաթային մեկ խաղում խփած գոլերի քանակով։
Էրլինգ Հոլանդի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.