21:06  ,  27 փետրվարի, 2024

«Ուրարտուն» ու «Փյունիկը» խաղացին ոչ ոքի (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 22-րդ տուրում չեմպիոն «Ուրարտուն» ընդունեց ընթացիկ առաջատար «Փյունիկին»։

Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1: Արդեն 5-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը։

Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց «Ուրարտուի» կիսապաշտպան Նարեկ Աղասարյանը։ 58-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց դաշտի տերերի չեռնոգորցի պաշտպան Պերիշա Պեշուկիչը։

«Փյունիկը» 49 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 3 միավոր է առաջ երկրորդ տեղում գտնվող «Նոայից»։ «Ուրարտուն» չորրորդն է՝ 36 միավոր։

Հայաստանի առաջնություն, 22-րդ տուր

«Ուրարտու» - «Փյունիկ»՝ 1:1

Պերիշա Պեշուկիչ, 58 - Արտակ Դաշյան, 5

Հեռացում՝ Նարեկ Աղասարյան («Ուրարտու»), 45+10

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով