18:53  ,  27 փետրվարի, 2024

«Ալաշկերտի» հաղթանակը՝ 6:0 (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 22-րդ տուրում «Ալաշկերտը» հյուրընկալվեց ԲԿՄԱ-ին եւ հաղթեց 6:0 հաշվով։

Առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ Հաիթին ներկայացնող հարձակվող Ջոնել Դեսիրեն։ Երկրորդ խաղակեսում երկու գոլ խփեց բրազիլացի հարձակվող Գուստավո Մարմենտինին։ Սեփական դարպասը գրավեց ԲԿՄԱ-ի պաշտպան Նորայր Նիկողոսյանը։ Վերջին րոպեներին էլ աչքի ընկավ պորտուգալացի հարձակվող Ագդոն Մենեզեսը։

«Ալաշկերտը» 35 միավորով չորրորդն է։ Նույնքան միավոր ունի չեմպիոն եւ գավաթակիր «Ուրարտուն», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ ԲԿՄԱ-ն 7-րդն է՝ 22 միավոր։

Հայաստանի առաջնություն, 22-րդ տուր

ԲԿՄԱ - «Ալաշկերտ»՝ 0:6

Ջոնել Դեսիրե, 8, 43, Գուստավո Մարմենտինի, 63, 80, Նորայր Նիկողոսյան, 74, ինքնագոլ, Ագդոն Մենեզես, 89

Հեռացում՝ Միսակ Հակոբյան (ԲԿՄԱ), 57, երկրորդ դեղին քարտ

«Ուրարտու» - «Փյունիկ»՝ 19:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով