16:10  ,  27 փետրվարի, 2024

Բերեզովսկի․ Սպերցյանն ու Տիկնիզյանը հավաքականի առաջատարներն են

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին բարձր է գնահատել ռուսաստանցի ֆուտբոլիստներ, «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի եւ «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի դերը ազգային թիմում։

«Պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանն այժմ հեռացված է միջազգային մրցումներից։ Տարիներն անցնում են, իսկ կարիերան կարճ է։ Եթե ինչ-որ մեկը զգում է կարողություն եւ հնարավորություն, որ Հայաստանի հավաքականով կարող է հայտնվել եվրոպական ակումբում, ինչո՞ւ ոչ։

Սպերցյանն ու Տիկնիզյանը հավաքականի առաջատարներն են, առաջին րոպեներից ցուցադրել են բարձր խաղամակարդակ։ Առանց նրանց Հայաստանի հավաքականն ավելի թույլ կլիներ, որ քանի որ նրանք մի գլուխ բարձր են մյուսներից»,- Բերեզովսկու խոսքը մեջբերում է«Матч ТВ»-ն։

Դարպասապահի կարիերայի ընթացքում Բերեզովսկին ներկայացրել է ռուսական «Զենիթը», «Սատուրն-1991»-ը», Մոսկվայի «Տորպեդոն» ու «Դինամոն», մերձմոսկովյան «Խիմկին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով