01:26  ,  22 փետրվարի, 2024

«Լիվերպուլի» կամային հաղթանակը (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 26-րդ տուրի մեկնարկային խաղում առաջատար «Լիվերպուլն» ընդունեց «Լուտոն Թաունին»։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը տարավ կամային հաղթանակ 4:1 հաշվով։

Առաջին խաղակեսում հաղթեցին հյուրերը Իռլանդիան ներկայացնող նիգերիացի կիսապաշտպան Չիդոզի Օգբենեի գոլի շնորհիվ։

Երկրորդ խաղակեսում «Լիվերպուլից» աչքի ընկան հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյքը, հոլանդացի հարձակվող Կոդի Գակպոն, կոլումբացի հարձակվող Լուիդ Դիասը եւ անգլիացի կիսապաշտպան Հարվի Էլիոթը։

«Լիվերպուլը» 60 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 4 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Լուտոն Թաունը» 18-րդն է՝ 20 միավոր։

Անգլիայի առաջնություն, 26-րդ տուր

«Լիվերպուլ» - «Լուտոն Թաուն»՝ 4:1 

Վիրջիլ վան Դեյք, 56, Կոդի Գակպո, 58, Լուիս Դիաս, 71, Հարվի Էլիոթ, 90 - Չիդոզի Օգբենե, 12

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում