01:26 22 փետրվարի, 2024Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 26-րդ տուրի մեկնարկային խաղում առաջատար «Լիվերպուլն» ընդունեց «Լուտոն Թաունին»։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը տարավ կամային հաղթանակ 4:1 հաշվով։
Առաջին խաղակեսում հաղթեցին հյուրերը Իռլանդիան ներկայացնող նիգերիացի կիսապաշտպան Չիդոզի Օգբենեի գոլի շնորհիվ։
Երկրորդ խաղակեսում «Լիվերպուլից» աչքի ընկան հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյքը, հոլանդացի հարձակվող Կոդի Գակպոն, կոլումբացի հարձակվող Լուիդ Դիասը եւ անգլիացի կիսապաշտպան Հարվի Էլիոթը։
«Լիվերպուլը» 60 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 4 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Լուտոն Թաունը» 18-րդն է՝ 20 միավոր։
Անգլիայի առաջնություն, 26-րդ տուր
«Լիվերպուլ» - «Լուտոն Թաուն»՝ 4:1
Վիրջիլ վան Դեյք, 56, Կոդի Գակպո, 58, Լուիս Դիաս, 71, Հարվի Էլիոթ, 90 - Չիդոզի Օգբենե, 12
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.