15:09  ,  20 փետրվարի, 2024

Լեւոն Վարդանյանը «Փյունիկից» տեղափոխվեց ԲԿՄԱ

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար «Փյունիկի» հարձակվող Լևոն Վարդանյանը վարձակալան հիմունքներով մրցաշրջանի երկրորդ հատվածը կանցկացնի ԲԿՄԱ-ում, հաղորդում է ակումբի կայքը:

Լևոն Վարդանյանը տրանսֆերային նույն սկզբունքով նախորդ մրցաշրջանն անցկացրել էր «Նոայում», որտեղ Վարդանյանը 34 խաղում դարձել էր 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

«Փյունիկի» հետ ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածում Վարդանյանն անցկացրել է 14 հանդիպում, դարձել մեկական գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Լևոն Վարդանյանն այս մրցաշրջանում պարբերաբար հրավիրվել է Հայաստանի երիտասարդական հավաքական: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում