Անգլիայի առաջնության 25-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց «Լուտոն Թաունին»։ Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմն առավելության հասավ 2:1 հաշվով։
«Մանչեսթեր Յունայթեդից» առաջին 7 րոպեում դուբլի հեղինակ դարձավ դանիացի հարձակվող Ռասմուս Հոյլունը։
«Մանչեսթեր Յունայթեդը» 44 միավորով 6-րդ տեղում է, «Լուտոն Թաունը» 17-րդն է՝ 20 միավոր։
Անգլիայի առաջնություն, 25-րդ տուր
«Լուտոն Թաուն» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:2 (տեսանյութ)
Կառլթոն Մորիս, 14 - Ռասմուս Հոյլուն, 1, 7
Man Utd's unbeaten run in 2024 continues pic.twitter.com/AIMgVHRGGQ
— Premier League (@premierleague) February 18, 2024
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում