01:53  ,  18 փետրվարի, 2024

ՊՍԺ-ն պարտության մատնեց «Նանտին»

Ֆրանսիայի առաջնության 22-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Նանտին»։ Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը հաղթեց 2:0 հաշվով։

Աչքի ընկան ֆրանսիացի պաշտպան Լուկաս Էրնանդեսը եւ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։

ՊՍԺ-ն 53 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 14 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Նիցայից»։ «Նանտը» 13-րդն է՝ 22 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 22-րդ տուր

«Նանտ» - ՊՍԺ՝ 0:2

Լուկաս Էրնանդես, 60, Կիլիան Մբապե, 78, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում