18:30  ,  17 փետրվարի, 2024

«Լիվերպուլի» հաղթանակը՝ 4:1 (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 25-րդ տուրում առաջատար «Լիվերպուլը» հյուրընկալվեց «Բրենթֆորդին»։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը վստահ հաղթանակ տարավ 4:1 հաշվով։

Հյուրերի կազմում աչքի ընկան ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունիեսը, արգենտինացի կիսապաշտպան Ալեքսիս Մաք Ալիսթերը, եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը եւ հոլանդացի հարձակվող Կոդի Գակպոն։

25 խաղից հետո «Լիվերպուլը» 57 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից», որը 2 հանդիպում քիչ է անցկացրել։ «Բրենթֆորդը» (24 խաղ) 14-րդն է՝ 25 միավոր։

Անգլիայի առաջնություն, 25-րդ տուր

«Բրենթֆորդ» - «Լիվերպուլ»՝ 1:4 (տեսանյութ)

Այվան Տոնի, 75 -  Դարվին Նունիես, 35, Ալեքսիս Մաք Ալիսթեր, 55, Մոհամեդ Սալահ, 68, Կոդի Գակպո, 86

«Բարնլի» - «Արսենալ»՝ 19:00 (Երեւանի ժամանակ)

«Ֆուլհեմ» - «Աստոն Վիլա»՝ 19:00

«Նյուքասլ» - «Բորնմուտ»՝ 19:00

«Նոթինգեմ Ֆորեսթ» - «Վեստ Հեմ»՝ 19:00

«Տոտենհեմ» - «Վուլվերհեմփթոն»՝ 19:00

«Մանչեսթեր Սիթի» - «Չելսի»՝ 21:30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում