18:30 17 փետրվարի, 2024Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 25-րդ տուրում առաջատար «Լիվերպուլը» հյուրընկալվեց «Բրենթֆորդին»։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը վստահ հաղթանակ տարավ 4:1 հաշվով։
Հյուրերի կազմում աչքի ընկան ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունիեսը, արգենտինացի կիսապաշտպան Ալեքսիս Մաք Ալիսթերը, եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը եւ հոլանդացի հարձակվող Կոդի Գակպոն։
25 խաղից հետո «Լիվերպուլը» 57 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից», որը 2 հանդիպում քիչ է անցկացրել։ «Բրենթֆորդը» (24 խաղ) 14-րդն է՝ 25 միավոր։
Անգլիայի առաջնություն, 25-րդ տուր
«Բրենթֆորդ» - «Լիվերպուլ»՝ 1:4 (տեսանյութ)
Այվան Տոնի, 75 - Դարվին Նունիես, 35, Ալեքսիս Մաք Ալիսթեր, 55, Մոհամեդ Սալահ, 68, Կոդի Գակպո, 86
«Բարնլի» - «Արսենալ»՝ 19:00 (Երեւանի ժամանակ)
«Ֆուլհեմ» - «Աստոն Վիլա»՝ 19:00
«Նյուքասլ» - «Բորնմուտ»՝ 19:00
«Նոթինգեմ Ֆորեսթ» - «Վեստ Հեմ»՝ 19:00
«Տոտենհեմ» - «Վուլվերհեմփթոն»՝ 19:00
«Մանչեսթեր Սիթի» - «Չելսի»՝ 21:30
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.