17:01  ,  17 փետրվարի, 2024

3 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Ռումինիայում ընթացող միջազգային մրցաշարի եզրափակիչ

3 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Ռումինիայում ընթացող «Դռակուլա օփեն» միջազգային մրցաշարի եզրափակիչ, հաղորդում է ՀԲՖ-ի ֆեյսբուքյան էջը։

Կիսաեզրափակիչում 67 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը հաղթեց ռումինացի Ալեքսանդր Սովաչին, 86 կգ քաշային Նորայր Հակոբյանը ուժեղ գտնվեց մեկ այլ ռումինացի` Դրագոս Բադեայից, իսկ 92 կգ քաշային երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սիմոնյանը պարտության մատնեց Ուկրաինայի ներկայացուցիչ Ռուսլան Պերեզինովին։

Եզրափակիչները տեղի կունենան փետրվարի 18-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English