12:02  ,  16 փետրվարի, 2024

«Ալաշկերտին» է միացել ուկրաինացի Վադիմ Պարամոնովը

«Ալաշկերտի» կազմը համալրել է ուկրաինացի պաշտպան Վադիմ Պարամոնովը, հաղորդում է երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջը։

Փորձառու ֆուտբոլիստը հայրենիքում հանդես է եկել «Պոլտավա», «Լվով», «Կոլոս» և «Ռուխ» ակումբներում, ավելի քան 50 հանդիպման է մասնակցել Ուկրաինայի Պրեմիեր լիգայում։

Պարամոնովը երեք մրցաշրջան է անցկացրել Երևանի «Ուրարտուի» կազմում՝ դառնալով Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։

«Ալաշկերտի» նորեկը թիմի կազմում մասնակցել է Բելեկում անցկացված ուսումնամարզական հավաքին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով