20:01  ,  15 փետրվարի, 2024

«Արարատ-Արմենիան» հաղթեց «Գրաֆիչարին»՝ 3:0

Երեւանի «Արարատ-Արմենիան» Կիպրոսում ընկերական հանդիպումով ավարտեց մարզական հավաքը։

Վարդան Մինասյանի գլխավորած թիմը մրցեց  «Գրաֆիչարի» (Բելգրադ, Սերբիա) հետ եւ հաղթեց 3:0 հաշվով։ Աչքի ընկան Մոհամեդ Յատտարան, Արթուր Սերոբյանը ու Ադրիանո Կաստանեյրան։

Կիպրոսում անցկացրած նախորդ ստւգողական խաղերում «Արարատ-Արմենաին» 3:0 հաշվով պարտության էր մատնել սերբական «Չուկարիչկիին», 2:1 հաշվով՝ սերբական «Վոյվոդինային», 2:2 հաշվով ոչ ոքի էր խաղացել բուլղարական «Բոտեւ Վրացայի», 0:0 հաշվով՝  լիտվական «Կաունո Ժալգիրիսի» հետ։

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 20 տուրից հետո «Արարատ-Արմենիան» 42 միավորով երրորդն է։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում գտնվող «Նոան»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով