00:30  ,  15 փետրվարի, 2024

Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանի պարգեւատրումը (ֆոտո)

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանի պարգեւատրման արարողությունը:

 21-ամյա ծանրորդը պարգեւատրվեց երկամարտի ոսկե, պոկում վարժության փոքր բրոնզե եւ հրում վարժության փոքր ոսկե մեդալներով: Սոֆիայի մարզադահլիճում առաջնության ընթաքում երկրորդ անգամ հնչեց Հայաստանի հիմնը, բարձրացավ դրոշը:

21-ամյա Գոռ Սահակյանը երկամարտում գրանցեց 311 կգ արդյունք (140+171): Արծաթե մեդալակիր դարձավ Քաան Կահրիմանը 310 կգ (142+168), բրոնզե մեդալակիր՝ Ֆերդի Արդալ 304 կգ (135+169):

Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 17 ծանրորդով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում