19:51  ,  14 փետրվարի, 2024

«Փյունիկը» ոչ ոքի խաղաց «Պախտակորի» հետ (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար Երեւանի «Փյունիկը» Թուրքիայում ընկերական հանդիպում  անցկացրեց Ուզբեկստանի չեմպիոն «Պախտակորի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1: 

«Փյունիկի» գոլը խփեց հոլանդացի հարձակվող Սեն Հենդրիկսը։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը Թուրքիայում անցկացրած նախորդ ընկերական խաղերում 2:1 հաշվով հաղթել է ղազախական «Շախտյոր Կարագանդային»,  4:2 հաշվով՝ Ղազախստանի չեմպիոն «Օրդաբասիին», 2:0 հաշվով առավելության  հասել բոսնիական «Բորացի» նկատմամբ, 0:2 հաշվով պարտվել է ուկրաինական «Շախտյոր Դոնեցկին», 0:4 հաշվով՝ «Զարյա Լուգանսկին», 0:2 հաշվով՝ Լատվիայի գավաթակիր «Ռիգային»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով