13:05  ,  13 փետրվարի, 2024

«Վանին» է միացել Գանայի Մ-20 հավաքականի խաղացողը

Չարենցավանի «Վան» է տեղափոխվել գանացի երիտասարդ կիսապաշտպան Բոա Քոլինսը, հաղորդում է ակումբի ֆեյսբուքյան էջը։

18-ամյա ֆուտբոլիստը Գանայի մինչեւ 20 տարեկանների հավաքականի խաղացող է։

Քոլինսը «Վան» է տեղափոխվել «Դրիմս» ֆուտբոլային ակումբից` վարձավճարով։ Պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում