19:56  ,  11 փետրվարի, 2024

«Արսենալը» պարտության մատնեց «Վեստ Հեմին»՝ 6:0 (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 24-րդ տուրում փոխչեմպիոն «Արսենալը» հյուրընկալվեց «Վեստ Հեմին»։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը հաղթեց 6:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Բուկայո Սական։ Աչքի ընկան նաեւ ֆրանսիացի պաշտպան Ուիլյամ Սալիբան, բրազիլացի պաշտպան Գաբրիել Մագալյանսը, բելգիացի հարձակվող Լեանդրո Տրոսարդը եւ անգլիացի կիսապաշտպան  Դեքլան Ռայսը։

Երրորդ տեղում գտնվող «Արսենալը» 52 միավորով հավասարվեց երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Վեստ Հեմը» 8-րդն է՝ 36 միավոր։

«Արսենալը» Պրեմիեր լիգայում անցկացրած արտագնա հանդիպումներում տարավ ամենախոշոր հաղթանակն իր պատմության մեջ։

Անգլիայի առաջնություն, 24-րդ տուր

«Վեստ Հեմ» - «Արսենալ»՝ 0:6 (տեսանյութ)

Ուիլյամ Սալիբա, 32, Բուկայո Սակա, 41, 11մ, 63, Գաբրիել Մագալյանս, 44, Լեանդրո Տրոսարդ, 45+2, Դեքլան Ռայս, 65

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում