01:58  ,  11 փետրվարի, 2024

ՊՍԺ-ի կամային հաղթանակը (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալեց «Լիլին»։ Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը տարավ կամային հաղթանակ 3:1 հաշվով։

Արդեն 6-րդ րոպեին գոլ բաց թողնելուց հետո ՊՍԺ-ն պորտուգալացի հարձակվող Գոնսալու Ռամուշի (տեսանյութ) եւ ֆրանսիացի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանիի գոլերի շնորհիվ հասավ առավելության։ Սեփական դարպասը գրավեց հյուրերի բրազիլացի պաշտպան Ալեշանդրոն (տեսանյութ

ՊՍԺ-ի ֆրանսիայի հարձակվող Կիլիան Մբապեն պահեստայինների թվում էր եւ խաղադաշտ դուրս չեկավ։ Նա ոտնաթաթի վնասվածք էր ստացել։

ՊՍԺ-ն 50 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 11 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Նիցայից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Լիլը» չորրորդն է՝ 35 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 21-րդ տուր

ՊՍԺ - «Լիլ»՝ 3:1

Գոնսալու Ռամուշ, 10, Ալեշանդրո, 17, ինքնագոլ, Ռանդալ Կոլո Մուանի, 80 - Յուսուֆ Յազիջի, 6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում