19:07  ,  10 փետրվարի, 2024

«Փյունիկը» պարտվեց «Զարյային»՝ 0:4 (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար «Փյունիկը» Թուրքիայում ընկերական հանդիպում անցկացրեց ուկրաինական «Զարյայի» հետ։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պարտություն կրեց 0:4 հաշվով։

Նախորդ ընկերական խաղերում «Փյունիկը» 2:1 հաշվով հաղթել էր ղազախական «Շախտյոր Կարագանդային»,  4:2 հաշվով՝ Ղազախստանի չեմպիոն «Օրդաբասիին», 2:0 հաշվով առավելության էր հասել բոսնիական «Բորացի» նկատմամբ, 0:2 հաշվով պարտվել էր ուկրաինական «Շախտյոր Դոնեցկին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով