18:32  ,  10 փետրվարի, 2024

«Մանչեսթեր Սիթին» հաղթեց Էրլինգ Հոլանդի դուբլի շնորհիվ (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 24-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ընդունեց Լիվերպուլի «Էվերտոնին»։

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթեց 2:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։

23 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 52 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Լիվերպուլը» (23 խաղ) նահանջեց երկրորդ տեղ՝ 51 միավոր։ «Էվերտոնը» 18-րդն է՝ 19 միավոր։

Անգլիայի առաջնություն, 24-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Էվերտոն»՝ 2:0 (տեսանյութ)

Էրլինգ Հոլանդ, 71, 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում