Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» 26-ամյա հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը մտադիր է ամռանը փոխել ակումբը, հաղորդում է Relevo-ն։
Դե Յոնգը դժգոհ է կատալոնական ակումբում տիրող մթնոլորտից եւ կքննարկի առաջարկներ այլ ակումբներից։
Դե Յոնգը 2019 թվականին Ամստերդամի «Այաքսից» է 85 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել «Բարսելոնա», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։
Ընթացիկ մրցաշրջանում Դե Յոնգն իսպանացի Չավիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 22 հանդիպման, խփել 1 գոլ։
Transfermarkt-ը Դե Յոնգի տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում