21:09  ,  8 փետրվարի, 2024

«Վանին» է միացել սերբ դարպասապահ

Չարենցավանի «Վան» է տեղափոխվել սերբ դարպասապահ Միլոշ Չուպիչը, հաղորդում է ակումբի ֆեյսբուքյան էջը։

24-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել սերբական «Զլատիբոր», «Գրաֆիկա», «Բելգրադ», «Ցրվենա Զվեզդա» ակումբներում։

Նա հրավիրվել է Սերբիայի մինչեւ 17, 18, 19 տարեկանների հավաքականներ։

Չուպիչի պայմանագիրը «Վանի» հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում